ԳԼԽԱՎՈՐ

Susanna Davtyan

Հարգելի այցելուներ, ողջունում եմ Ձեզ իմ պաշտոնական կայք էջում: Այս կայք էջում դուք կգտնեք իմ գործունեության վերաբերող տեղեկատվություն: 


«Առանց սիրտը կրթելու միտքը կրթելը
 կրթություն չէ»:
Արիստոտել


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Փիլիսոփայություն, էսթետիկա, բիոէթիկա առարկաների դասավանդում հայալեզու, ռուսալեզու, անգլալեզու ուսանողներին, օրդինատորներին, ասպիրանտներին հայցորդներին, կրտսեր և միջին բուժ. անձնակազմին, դասախոսական կազմին՝ դասախոսների որակավորման բարձրացման ֆակուլտետում:

Գիտամանկավարժական, դաստիարակչական, մշակութային միջոցառումների կազմակերպում: «Մեդիկուս» երգչախմբի դաշնակահար (1999-2006):

Ավելի քան 80 գիտական աշխատանքների հեղինակ՝ հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելոռուսում, Իսրայելում, Կիպրոսում, Սինգապուրում, Իտալիայում, այդ թվում՝ ինը մեթոդական ձեռնարկ, երկու մենագրություն, մեկ դասագիրք՝ հաստատված ՀՀ գիտության և կրթության նախարարության կողմից՝ որպես դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար, 1 ուսումնական ձեռնարկ՝ ռուսալեզու (учебное пособие) և 1 ուսումնական ձեռնարկ (handbook)՝ անգլալեզու ուսանողների համար: